21.09.2024
«Ռիսկային» եւ «բացարձակապես ոչ ադեկվատ». ընդդիմադիրները՝ 2018 թ-ի պետբյուջեի նախագծի մասին
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը կասեցրել է Պակիստանի հերթական՝ որպես դիտորդ ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու փորձը

Հայկական դիվանագիտական շրջանակների ջանքերով կասեցվել է Պակիստանի հերթական փորձը դիտորդի կարգավիճակով մասնակցել ՀԱՊԿ ԽՎ-ին, որը կայացել է Սանկտ-Պետերբուրգում հոկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:


Նշվում է, որ մասնակցել ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներին որպես դիտորդ պակիստանյան պատվիրակությունը ստացել է անձամբ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, սակայն հայկական կողմի ջանքերով այդ որոշումը վերանայվել է և պակիստանյան պատվիրակությունը ստիպված հետ է վերադարձել հայրենիք Լոնդոնի օդանավակայանից:


Հատկանշական է, որ Պակիստանի պատվիրակությունը չի մասնակցել նաև միջխորհրդարանական խորհրդի ասամբլեայի նիստին, որի անդամ է հանդիսանում և որը կայացել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին: 


Աղբյուրը հիշեցնում է, որ սա Պակիստանի արդեն երկրորդ փորձն է դիտորդի կարգավիճակով, բայց, անշուշտ, հեռահար մտադրություններով մասնակցել ՀԱՊԿ ԽՎ նիստին՝ նպատակ ունենալով մի օր դառնալ նաև ասոցիատիավ անդամի կարգավիճակ այս կազմակերպությունում: Բայց նախկինի պես, այս անգամ ևս Պակիստանը չհաջողեց:


Հիշեցնենք, որ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նա հստակ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: 

Արմավիրում նախկին ամուսինը պատանդ է վերցրել մանկապարտեզի սաներին ու զոքանչին. մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Armeniatoday
20.09.2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը