1.11.2024
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. ՀՀ դեսպանը՝ Կլաարին

«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»: Այս մասին իր միկրոբլոգում գրառում է արել  Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:


Վերջինս, հիշեցնենք, անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները:


"Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի",- գրել է Բալայանը: 


 


 


 


 

Մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
31.10.2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացի մասին