Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտարարել է, որ Մետաքսի ճանապարհը չի փոխարինի Կարս-Ախալքալակ երկաթգծին: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ երկաթգիծը հանդիսանում է Մետաքսի ճանապարհի մի մասը:«Կարս-Ախալքալակը ցամաքային ճանապարհ է, որն իրար է կապելու Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան»,-ասել է նա՝ ավելացնելով, որ դա հենց այն հնարավորությունն է, որը մեծացնելու է տրանսպորտային միջանցքի կարողությունները:Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ը Վրաստանի մայրաքաղաքում անցակցվում է Մետաքսի ճանապարհի թեմայով համաժողովը, որին մասնակցում են 60 երկրից 2 հազար պատվիրակներ: Նրանցից 1100-ը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են: Ֆորումին մասնակցում են ավելի քան 500 օտարերկրյա ընկերություններ: