Ադրբեջանում մշակվում է «Սահմանապահ զորքերի մասին» նոր օրինագիծ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն: Նշվում է, որ նոր օրինագծի վրա աշխատանքները ավարտին են մոտենում: Մասնավորապես, թարմացվելու են սահմանապահ զորքերի գործառույթների մասին դրույթները: Ներկայումս գործող օրենքն ընդունվել է 1994 թվականին: