25.11.2024
Փորձագետ. Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին կհանգեցնի Մոսկվայի բացասական արձագանքին
prev Նախորդ նորություն

Կյանքը պաշտպանելը հանցանք չէ, պատերազմը պաշտպանելն է հանցանք. Կարո Փայլան

Կյանքը պաշտպանելը հանցանք չէ։ Պատերազմը պաշտպանելն է հանցանք: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ այդպիսով աջակցություն հայտնելով Աֆրինի գործողությունը քննադատող թուրք բժիշկներին, ովքեր այսօր ձերբակալվել են:


«Կյանքը պաշտպանելը հանցանք չէ։ Պատերազմը պաշտպանելն է հանցանք»,- գրել է նա՝ ավելացնելով «թուրք բժիշկների միության կողքին ենք» հեշթեգը:


Նշենք, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության դեմ, որի 11 անդամների մասով ձերբակալման որոշում է կայացվել: Նրանցից 8-ը ձերբակալվել են այսօր առավոտյան՝ իրենց տներում։ Ոստիկանությունը նաև խուզարկություն է անցկացրել միության շենքում ու հիվանդանոցներում այդ բժիշկների աշխատասենյակներում։