21.04.2025
ԱՄՆ պատժամիջոցները ՌԴ-ին կարժենան հարյուր միլիարդավոր դոլարներ. Ռոգոզին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին կհանգեցնի Մոսկվայի բացասական արձագանքին

Փորձագետ Նիկո Թոիձեն հայտարարել է, որ եթե անգամ թեորապես պատկերացնենք, որ Վրաստանն անդամակցել է ՆԱՏՕ–ին` առանց  «օկուպացված տարածքների» նկատմամբ Դաշինքի 5–րդ հոդվածի տարածման, դա միևնույն է հանգեցնելու է Մոսկվայի բացասական արձագանքին։


Ըստ նրա, ռուսական ղեկավարությունն ուղիղ հայտարարում է, որ Մոսկվան դեմ է ՆԱՏՕ–ի ընդլայնմանը դեպի արևելք` Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին ՌԴ–ն կընկալի, որպես սեփական պարտություն։

Փորձագետը հավելել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին առանց Աբխազիայի ու Ցխինվալիի տարածաշրջանների պարտություն կլինի ցանկացած քաղաքական ուժի համար։

Կյանքը պաշտպանելը հանցանք չէ, պատերազմը պաշտպանելն է հանցանք. Կարո Փայլան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան