14.07.2025
Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը
08.12.2017
Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ Խաչատուրովը գնահատական է տվել Եվրոպայում անվտանգության եւ կայունության գլոբալ սպառնալիքներին, պատվիրակությունների ղեկավարներին իրազեկել է մայրցամաքում արդի մարտահրավերներին հակազդելու ՀԱՊԿ բազմակողմանի գործունեության մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության հետագա ամրապնդման հարցում: Խաչատուրովը մասնակցել է դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: