1.05.2025
Խաղաղապահները խաղողի անվտանգ հավաք են ապահովել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
06.09.2021
Խաղաղապահները խաղողի անվտանգ հավաք են ապահովել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գիշերօթիկ դպրոցի երեխաների համար ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաք: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է խաղողի բերքահավաքի անվտանգության ապահովման համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով։ Բերքահավաքի ժամանակ անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթվա ընթացքում», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։ ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում խաղողի մթերման նպատակով սկսվել է խաղողի բերքահավաքը սահմանազատման գծի երկայնքով տեղակայված տնկարկների վրա։ «Մենք այսօր սկսել ենք բերքահավաքը՝ խաղաղապահների պահպանության ներքո։ Մեր տնօրենը որոշել է բերքի մի ասն ուղարկել մանկատուն, երեխաները շատ ուրախ են: Այսօրվա դրությամբ բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք, այնուամենայնիվ, կարողացանք սկսել հավաքը»,-պատմել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Ափիկ Արթեսյանը։ Հավաքողները կամավոր ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցին: «Այսօր մենք սկսել ենք բերքահավաքը և բերել ենք այն մեր երեխաների համար։ Խաղաղապահները ապահովել են մեր անվտանգությունը բերքահավաքի ժամանակ։ Մենք որոշել ենք առաջինը բերքով կիսվել մեր մանկատան հետ», - ասել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Աննա Սարգսյանը։ Այս տարվա գարնանը ռուս սակրավորները տեղանքի մաքրումն իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից՝ ապահովելով խաղողի այգիների անվտանգ խնամքը, ինչպես նաեւ ժամանակին հատապտուղների հավաքումը: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: