1.05.2025
Ադրբեջանցիները հրաժարվում են ավտոմայրուղու շուրջ հայկական կողմի հետ բանակցություններից
26.08.2021
Ադրբեջանցիները հրաժարվում են ավտոմայրուղու շուրջ հայկական կողմի հետ բանակցություններից

Ադրբեջանցի զինվորականների կողմից արգելափակված Գորիս-Կապան ավտոմայրուղու բացման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձերն առայժմ անարդյունք են։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է Սյունիքի փոխնահանգապետ Կամո Ավանեսյանը, ադրբեջանցիները հրաժարվում են հայկական կողմի հետ բանակցություններից և ասում են, որ պատրաստ են քննարկումների միայն ռուսական կողմի հետ: Ընդ որում, հարևան երկրի զինվորականները ռուսական կողմին վստահեցրել են, որ ճանապարհը բաց կլինի այսօր։ Ինչ վերաբերում է փաստացի արգելափակված տարածքների համար այլընտրանքային ուղիներին, ապա, Ավանեսյանի խոսքով, դրանք կան, բայց դրանք պետք է վերանորոգել։ Նախօրեին մոտ 50 ադրբեջանցի զինվորականներ փակել են Դավիթ Բեկ գյուղի մոտ գտնվող Գորիս-Կապան ավտոճանապարհը: Այսօր նրանք փակել են Գորիս-Որոտան ավտոճանապարհը։