Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հարցադրումներ է ներկայացրել Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ հետևորդներ, կուզենայի իմանալ ձեր կարծիքը և առաջարկները երկու կարևոր հարցերի շուրջ։ Հարց 1. Համարում եք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում խախտվա՞ծ է կամ տապալվա՞ծ է սահմանադրական կարգը, եթե՝ այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ եղանակով պետք է վերականգնել, իսկ եթե ոչ՝ ապա հիմնավորել, թե ինչու ոչ։ Հարց 2. Համարում եք, որ խախտվա՞ծ է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եթե այո՝ ապա ի՞նչ պետք է անել, եթե ոչ, ապա այդ դեպքում էլ՝ ի՞նչ պետք է անել։