13.04.2025
Ջավախքում կայծակի հարվածից 530 գլուխ ոչխար է անկել
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը կազմել է 83%

«Սպուտնիկ V» պատվաստանյութը ցույց է տալիս կորոնավիրուսի «դելտա» շտամի կանխարգելման լավագույն արդյունքները, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Վերջին արդյունքները խոսում են այն մասին, որ արդյունավետությունը կազմում է մոտ 83 տոկոս, դրանք արդեն ռուսական տվյալներ են», - ասել է նա լրագրողներին:


Բացի այդ, պատվաստանյութը ավելի քան 95 տոկոսով պաշտպանում է հիվանդության ծանր դեպքերից: Այն մնում է արդյունավետ եւ շարունակում է աշխատել, ընդգծել է նախարարը։


Առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը մշակվել է Ն. Ֆ.Գամալեիի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից՝ ՌՖՄ-ի աջակցությամբ, ուղիղ մեկ տարի առաջ:


Պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված եւ ապացուցված պլատֆորմի վրա, որի կարեւոր առավելությունները անվտանգությունն են, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը:


«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի տվյալներով՝ հուլիսի վերջին «Սպուտնիկ V» պատվաստման ամբողջական ցիկլը անցել են շուրջ 20 մլն ռուսաստանցիներ:


Պատվաստանյութն արդեն գրանցել են գրեթե յոթանասուն երկրներում, որտեղ բնակվում է շուրջ չորս միլիարդ մարդ: