20.04.2025
Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվել է 95, մահացել՝ 9 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 818 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 405 279, վերջին մեկ օրում` 3 308 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9 787 պացիենտ. մեկ օրում նվազել է 692-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 321 884 անձ` վերջին մեկ օրում 778 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7 691 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 456 է:


 

Սահմանամերձ գյուղերի և արցախահայ երեխաների աշխատանքները կներկայացվեն ԱԺ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար