Չինաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության պահպանման համար ՌԴ-ի ջանքերը
Չինաստանը ողջունում է ջանքերը, որոնք գործադրում է Ռուսաստանը տարածաշրջանային խաղաղությունն ու կայությունը պահպանման համար։ Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը մեկնաբանել Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության պահպանման համար», - ասել է նա երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:
Չժաո Լիցզյանի խոսքով՝ և Ադրբեջանը, և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ «Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ երկու կողմերն ընդառաջ կգնան միմյանց, տարաձայնություններն ու տարբերությունները կկարգավորեն երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով եւ միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել: Ռուսական պետության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ երկու հանրապետությունների ղեկավարների հետ: