25.11.2024
ԵՏՀ-ն երկարաձգել է զրոյական տուրքի գործողությունը վանադիում-ալյումինե լիգատուրայի համար
prev Նախորդ նորություն

Օվերչուկը և Ալիևը քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների բացումը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցով գտնվում է Բաքվում: Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ»-ը, նոյեմբերի 24-ին Օվերչուկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


Ալիեւն ու Օվերչուկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաեւ ապագայի ծրագրերի շուրջ:


Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ բացումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու տնտեսական զարգացմանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին Ալեքսեյ Օվերչուկը Երևանում էր, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի համատեղ հանձնաժողովը եռակողմ հանդիպում կանցկացնի Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: