20.04.2025
Ի սկզբանե հետաքրքրված ենք. Փաշինյանն անդրադարձել է 3+3 հնարավոր ձևաչափին
prev Նախորդ նորություն

Երևանյան լճի մոտակայքում նկատվել է հակատանկային ական

Նոյեմբերի 7-ին` ժամը 14:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, նկատվել է հակատանկային ական: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։Փրկարարները հայտնաբերել են «TM-62» տիպի հակատանկային ական` պայթուցիչով և սահմանազատել տարածքը։


Սակրավորները ականը տեղափոխել են Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։

Հայաստանը պետք է անցնի նախագահական համակարգին, դա է հստակ հրամայականը. Խաչիկ Ասրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար