25.11.2024
Կոռնիձոր բնակավայրը մաքրվել է զինամթերքից
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:


Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մանրամասնելով, որ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:


ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:


Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:


Նշվում է, որ զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ: