26.11.2024
Տեմպը, որով փոփոխություններ է իրականացվում ԶՈՒ-ում, չի կարող բավարար համարվել. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Բադասյանը հանդիպել է Վրաստանի ժամանակավոր հավատարմատարի հետ

Պետական ​​եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:


ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջեւ առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:


Կարեւորվել է երկու երկրների մաքսային եւ հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արագ եւ արդյունավետ լուծումներ տալ առաջացած աշխատանքային հարցերին: