Բոլորը, այդ թվում՝ մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
"Հաճելի է լսել, որ եղել են որոշ դրական փոփոխություններ: Վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ: Եվրամիության մակարդակով մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, ովքեր ավելի սերտ և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին: Ես հավատացած եմ և համոզված, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին և նաև պրակտիկ խորհուրդներով ու լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը", - ասել է վարչապետ Շիմոնիտեն:
Անդրադառնալով երրկողմ օրակարգին, նա նշել է, որ երկու երկրները վաղուց ունեն բարեկամական հարաբերություններ և կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ միասին շատ բան անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան: Համոզված եմ, որ դա անելու ուղիները կգտնենք:
"Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տարեդարձը նշում ենք մի շարք պետությունների հետ, սակայն միայն մի քանի պետությունների ներկայացուցիչների հետ ենք հասցրել հանդիպել: Եվ շատ ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել հարաբերությունները:
Անշուշտ, մենք այս հանդիպմանը չէինք կարող չքննարկել մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև: Կորոնավիրուսի համավարակը դեմ, մասնավորապես, համագործակցության շատ հաջող փորձ ունենք՝ մեր բուժաշխատողներն աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: Մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին: Ես հուսով եմ՝ կկարողանանք այս խնդրի հաղթահարման գործում աջակցել, մենք կօգնենք կառավարությանն այս հարցի հետ կապված երկու երկրների Առողջապահության նախարարություններ ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:
Երախտապարտ եմ Հայաստանի կառավարությանը, որ արձագանքում է, անդրադառնում է անօրինական միգրացիայի խնդիրներին: Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժշետությունն է: Թարգմանիչներ են անհրաժեշտ ապօրինի սահմանը հատած անձանց հետ հաղորդակցվելու համար, և Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով թարգմանիչներ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը:
Ինչպես տեսանք, Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարության աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Ես կարծում եմ, որ ընտրությունների լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել: Մենք երկար ուղի ենք անցել, հարուստ փորձ ենք կուտակել և այդ փորձը փոխանակել ենք ու ավելի ինտենսիվ դեռ ապագայու մ փոխանակելու ենք: Այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կլինի Լիտվայի որոշ պետական մարմիններում, որոնք մասնակցություն կունենան փորձի փոխանակման գործում, մասնավորապես՝ թափոնների վերամշակման և այլ բնագավառներում:
Եվրամիության շրջանակում մենք սատարում ենք տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը: Ընդամենը վերջերս Եվրամության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ համաձայնագրի հիման վրա մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Մենք հավատացած ենք, որ եվրոպական կառուցներն իրենց աջակցությամբ, մասնակցությամբ շատ կարևոր դեր պետք է ունենան: Խաղաղության վերահաստատման և պահպանման մեխանիզմներն էլ են շատ կարևոր: Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում",- ասել է Լիտվայի վարչապետը: