24.11.2024
Հայաստանն ու Լիտվան կարևորել են հայ-լիտվական փոխգործակցության զարգացումը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Փարիզի քաղաքապետ

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին ասված է  ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված « Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածում, որը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:


Իդալգոն, հիշեցնենք, 2022 թվականին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Բեռնար-Անրի Լևին իր հոդվածում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի:


Փարիզի քաղաքապետը, մասնավորապես, գրել է.


«Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: