29.03.2024
Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բաքվի Իրանի պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։


Իրանցի նախարարի «Ադրբեջանը իսլամական Իրանի քաղաքակրթական տարածքում է, և նրանք պետք է կարողանան մեզնից օրինակ վերցնել» միտքը, եթե փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից, ըստ էության, հորդոր է Ադրբեջանի ժողովրդին, օրինակ վերցնելով Իրանից, իրականացնել իսլամական հեղափոխություն և տապալել Բաքվի բռնապետին։


Կարծում եմ՝ ալիևյան և էրդողանական վարչախմբերին, մեղմ ասած, ամենևին չի խանդավառի իրանցի պաշտոնյայի նաև այն հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը մեր ժողովուրդն է›, քանի որ Բաքու-Անկարա հարաբերությունների «գաղափարական» առանցքը «մեկ ազգ, երկու պետություն հայտնի կաղապարն է», - ասված է նրա գրառման մեջ։



 

Ադրբեջանը գնալով կորցնում է դիրքերը միջազգային գազի շուկայում. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար