24.11.2024
Դատարանի որոշմամբ կալանավորվել է Դավիթ Գալստյանը
prev Նախորդ նորություն

Երանուհի Թումանյանցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետը որոշում է ստորագրել Երանուհի Թումանյանցին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։


Նորանշանակ փոխնախարարը 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։


Ներկայացնում ենք նորանշանակ տեղակալի կենսագրությունը.


Մասնագիտական գործունեություն


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի մի շարք ծրագրերի/հետազոտությունների փորձագետ, այդ թվում՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» (Եվրոպայի խորհուրդ),


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կարողությունների զարգացման ծրագիր (Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ)


Աշխատողների իրավունքների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում» (ԲՀՀ-Հայաստան)


«Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների վերհանման միջոցով» (Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիր)


«Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թափանցիկության բարձրացումը որպես նրանց անկախության երաշխիք» (Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն)


«Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների փաստագրում ու վերլուծություն» (ԲՀՀ-Հայաստան)


Տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող օրենսդրության ուսումնասիրություն. բարեփոխման հայեցակարգ» (ԲՀՀ-Հայաստան), ինչպես նաև․


Ծրագրի համակարգող ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում (ԲՀՀ-Հայաստան)


Դասախոս (ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն, «ՀՀ Սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլ)


Գիտական խորհրդի քարտուղար («Մանց» համալսարան, 2020 փետրվարից մինչ օրս)


Դիտորդական առաքելությունների («Ականատես», «Քաղաքացի դիտորդ») իրավական հարցերով խորհրդատու, փաստաբան, դիտորդների և իրավաբանների դասընթացավար («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Եվրոպական Միություն և Ժողովրդավարության ազգային հիմնադրամ), կարճաժամկետ դիտորդ միջազգային դիտորդական առաքելությունում (Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO), Ուկրաինայի` 2019թ. նախագահական ընտրություններ)


Փաստաբան (քաղաքացիական, վարչական, սահմանադրական և ՄԻԵԴ գործեր)


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ, խորհրդական, Բռնությունների կանխարգելման վարչության պետ, քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության բաժնի պետ, նույն բաժնի ավագ մասնագետ, մասնագետ, Մարդու իրավունքների պաշտպանի ռեֆերենտ (06.2006 - 04.10.2016)


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետ (Մարդու իրավունքների պաշտպանի կարողությունների զարգացման ծրագիր, 13.12.2012- 31.10.2013)


Դասախոս (Մարդու իրավունքներ», «Սահմանադրական իրավունք», «Եվրոպական իրավունք», «Միջազգային մասնավոր իրավունք» առարկաներ, Երևանի «Մանց» համալսարան, 09.2008 – 2011 մայիս)


Կրթություն


Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհում (2019թ. ապրիլ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Ինքնուրույնության սկզբունքը դատական իշխանության համակարգում` սահմանադրական բարեփոխումների համատեքստում»)


Ամառային դպրոց «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր), 2009 սեպտեմբեր)


Հրապարակումներ


«Ինքնուրույնության սկզբունքը դատական իշխանության համակարգում» (մենագրություն, 2018 մայիս)


«Դիտորդների, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների համար» ձեռնարկ, համահեղինակ, 2017, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն


Տասնյակ գիտական հոդվածների հեղինակ (մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ, 2013-2020)