23.11.2024
Մամուլ. Փաշինյանը Տոնոյանին պաշտոն էր խոստացել, փոխարենը դուռը թակեց ԱԱԾ-ն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի քարոզչական քաղաքականությունը առավել ագրեսիվ բնույթ է ստացել. Աբրահամյան

Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Մի կողմից դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։

Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաև տեղեկատվական/քարոզչական դաշտում։

Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ խորը բնույթի խնդիրների է հանգեցնելու, որը սուր դրսևորումներ է ունենալու ամենատարբեր ուղղություններում",- գրել է Աբրահամյանը Facebook-ի իր էջում։