19.04.2025
Կմեկնարկի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն ու Կարմիր խաչի ներկայացուցիչը կարևորել են գերեվարվածների շուտափույթ հայրենադարձումը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին:

Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ:


Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այդ ոլորտում ուսումնական ծրագրերի իրականացումը։


 

Պաշտոնից ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար