Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որ ես նրան անդրադառնամ. Սուքիասյան
Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որ ես նրան անդրադառնամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով ավելի վաղ Սասուն Միքայելյանի արված հայտարարությանը.
Նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանի համար պատմական օր է:
«Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Եվ այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա»,- ասաց Սուքիասյանը:
Պատգամավորը նաև ասաց, որ ամենօրյա աշխատանքով պետք է ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ.
«Իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»,- հավելեց նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանին. «Մարդ պետք է մի հատ հետահայաց նայի իր անցած ուղուն, ճանապարհին, նոր Վազգեն Սարգսյանին քննադատի»: