Մհեր Գրիգորյանը հույս ունի, որ կհաջողվի պահել գազի գինը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս ունի, որ կհաջողվի պահել գազի գինը։
"Գազի գնի բարձրացումը համաշխարհային շուկաներում և Հայաստանի համար 165 դոլարի չափով գրանցված սակագինը սահմանին որոշակի բարդություններ են առաջացնում բանակցություններում",- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի ներքին շուկա գազի մատակարար է հանդիսանում «Գազպրոմ Արմենիան»։ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
2020 թվականի մարտի վերջին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր ուղարկել «Գազպրոմի» ղեկավարին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել գազի գնի իջեցման շուրջ տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով, որը կապված է նոր կորոնավիրուսի տարածման հետ: