24.11.2024
Կապանի «պոստերից» մեկում զոհված զինծառայողի դեպքով կա կասկածյալ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում քննարկում են Վճռաբեկ դատարանի անդամի թեկնածուներին. ովքե՞ր են նրանք

Խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի անդամի ընտրության հարցի քննարկմանը: Վճռաբեկ դատարանի անդամի պաշտոնում Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է երեք թեկնածուների՝ Հովսեփ Բեդեւյանին, Հրաչ Այվազյանին եւ Լիանա Հակոբյանին:


20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Հովսեփ Բեդևյանը մասնավոր սեկտորում աշխատել է երկու տարի, այնուհետև շարունակել է կարիերան պետական սեկտորում։ 2003-2007թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում տարբեր պաշտոններում:


Հիշեցնենք, որ այդ ժամանակ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը։ 2011 թվականից մինչ օրս վերաքննիչ վարչական դատարանի նախագահն է։ 2014 թվականից առ այսօր էլ ծավալում է նաև ակտիվ դասախոսական գործունեություն: Բոլոր թեկնածուներից Բեդևյանը դատավոր աշխատելու ամենահարուստ փորձն ունի՝ 13 տարի։


Դատավոր Հրաչ Այվազյանի աշխատանքային ստաժը շուրջ 7,5 տարի է, ընդհանուր առմամբ՝ 22 տարի։ Այվազյանը 22 տարի աշխատել է պետական սեկտորում։ Սկսելով կարիերան ֆինանսների նախարարությունում՝ Այվազյանը մինչև 2008 թվականը աշխատել է գերատեսչությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2013 թվականից հանդիսանում է Վարչական դատարանի դատավոր։


Լիանա Հակոբյանի աշխատանքային ստաժն ավելի քան 24 տարի է, որից շուրջ 7.5 տարի՝ դատավորի պաշտոնում: Ինչպես Այվազյանը, այնպես էլ Հակոբյանն աշխատել է բացառապես պետական սեկտորում։ Սկսել է աշխատել ՍԴ-ում դատավորի օգնականի պաշտոնում, այնուհետև գլխավորել է իրավական խորհրդատվության վարչությունը։ 2013 թվականից հանդիսանում է Վարչական դատարանի դատավոր։