24.11.2024
Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևանում, Կապանում և Կոտայքի համայնքներում
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ` պատգամավորի կողմից Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:


Ամրամ Մակինյանը նշել է, որ պահանջում են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից իր կողմից հնչեցրած տեղեկությունները հերքի: «Հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնցով, համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է և Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնելու է հերքել տեղեկությունները»,- ասել է Մակինյանը:


Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ պատրաստ է դատական քաշքշուկի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


Հիշեցնենք, որ խորհրդարանում ելույթ ունենալով՝ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 մլն դոլարից ավելի պարտվել է, թեև 90-ականների կեսերին Երևան էր եկել «տարբեր չափերի կոշիկներով»։