24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակվելու 239 նոր դեպք և 13 մահ
prev Նախորդ նորություն

Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևանում, Կապանում և Կոտայքի համայնքներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի և մարզերի մի շարք համայնքների գազամատակարարում չի լինի:


«Ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Թումանյան, Խանջյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 13:00-18:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի թիվ 25ա և 25բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,- այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:


Ընկերությունը խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: