18.04.2025
ԲԴԽ անդամները հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

Սկանդալի էպիկենտրոնում հայտնված Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մարինա Մալախյանին Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:


«Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակ»-ը հրապարակել էր «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված, որում նշվում է Երևանի 122 դպրոցի դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհուց կաշառք պահանջելու դեպքի մասին: 


Երևանի քաղաքապետարանը Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ու ձայնագրությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն:

Արթուր Գոյունյանին Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար