23.11.2024
Լիտվան Հայաստան է ուղարկել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափ
prev Նախորդ նորություն

ԲԴԽ անդամները հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ:


Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները:


Անդրադարձ է կատարվել օրենսդրական խոչընդոտներին, որոնք պատնեշ են հանդիսանում նման գործերի առավել արդյունավետ քննության համար:


Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել: