19.10.2025
Արցախում քրգործ է հարուցվել նախարարի նկատմամբ
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ համաձայնագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հարավային Կովկասում պատերազմը 2020 թվականին դադարեցնելու ուղղված ջանքերին:


«Խոսելով անցած տարվա մասին, չենք կարող չխոսել մեր ջանքերի մասին, առաջին հերթին` մեր նախագահի` ուղղված Հարավային Կովկասում ռազմական գործողությունները դադարեցնելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Այժմ դրանք հաջողությամբ կյանքի են կոչվում մեր նախարարության, պաշտպանության նախարարության, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններ այս տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ», - ասել է Սերգեյ Լավրովը:

Ռուստամ Մուրադովն այցելել է Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան