Հայաստանը շարժվում է դեպի բռնապետություն. կարծիք
Հայաստանը բռնապետության հաստատման ուղղությամբ քայլ կատարող պետություն է, ինչի մասին վկայում են վերջին ամիսների իրադարձությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Սարգիս Ավետիսյանը։
«Ընդդիմադիր գործիչների, այդ թվում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ այլընտրանքային քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետապնդումները, խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու դեպքերը և ԶԼՄ–ների իրավունքների սահմանափակումը, այս ամենը Հայաստանը դարձնում է դեպի բռնապետություն քայլ կատարող պետություն։ Նման երկրներ աշխարհում կան, Օրինակ, Հյուսիսային Կորեա, Կուբա, իսկ մենք օպերատիվ կերպով շարժվում ենք այդ ուղղությամբ», - հայտարարել է նա։
Ըստ Ավետիսյանի՝ անհրաժեշտ է հստակ և ուղիղ հայտարարել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, իշխող էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն նման արարքների համար։
Նշենք, որ այսօրվա դրությամբ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խմբակցության 4 անդամներ գտնվում են կալանքի տակ, դաշինքի ևս մեկ մասի նկատմամբ գործում է ստորագրություն չհեռանալու մասին: Խորհրդարանը չի քննարկել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, քանի որ իշխանությունները բավարար են համարել ԿԸՀ որոշման համաձայն անձեռնմխելիությունից զրկելը: Որպես հիմնավորում ներկայացվում է այն հանգամանքը, որ մեղադրանքները ներկայացվել են պատգամավորության թեկնածուներ լինելու ժամանակ։
Բացի այդ, խորհրդարանում սկսել են գործել ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները։ Լրագրողներին արգելված է մտնել խորհրդարանի որոշ տարածքներ, պահպանության ծառայության աշխատակիցները թույլ են տալիս իրենց խոչընդոտել լրագրողների աշխատանքը, եղել են դեպքեր, երբ լրագրողները բողոքել են իրենց կողմից ուժի կիրառումից: Լրագրողներին բազմիցս վռնդել են լրագրողական օթյակից՝ նիստերի դահլիճում միջադեպերի նկարահանմանը խոչընդոտելու համար։