Ղարաբաղում սկսվել է COVID-19 դեմ ռուս խաղաղապահների պլանային վերապատվաստումը
Լեռնային Ղարաբաղում սկսվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը պատվաստումների ամբողջական կուրս անցած ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կորոնավիրուսային վարակի դեմ պլանային կամավոր վերապատվաստումը: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկումից առաջ զինծառայողները պարտադիր կերպով անցնում են ՊՇՌ-թեստավորում, բժշկական զննում, բժշկական մասնագետներից ստանում են առաջարկություններ՝ կապված առաջին և երկրորդ բաղադրիչների պատվաստանյութերի կրկնակի կուրսի ներարկման հետ:
Կորոնավիրուսից զինծառայողների վերապատվաստումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների կողմից՝ հատուկ նշանակության բժշկական ջոկատի հիման վրա:
«Ռուսական խաղաղապահ զորախմբում սկսվել է անձնակազմի վերապատվաստման արշավը», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Ալեքսեևը: «Պատվաստումից առաջ իրականացվել է ՊՇՌ-թեստավորում ամբողջ անձնակազմում, այժմ գրաֆիկի համաձայն՝ վերապատվաստում ենք իրականացնում։ Զինծառայողները զննվում են հիվանդության առկայության, պատվաստման հակացուցումների հայտնաբերման համար», - պարզաբանել է նա։
Սկզբում առաջնային կարգեր են պատվաստվում՝ դիտակետերում մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները, բժիշկներն ու ռազմական օդաչուները։
Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսային վարակի դեմ կրկնակի պատվաստում մինչ այժմ անցել են ռուսական խաղաղապահ զորախմբի արդեն ավելի քան 100 զինծառայողներ:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: