17.04.2025
Չարչյանի առողջական վիճակը վատ է. փաստաբանը միջնորդելու է նրան ազատ արձակել գրավով
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կողմ է ՀԱՊԿ շրջանակում աֆղանական հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման մշակմանը. ԱԳՆ

Մենք հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահաբար կարելի է ասել, որ մենք հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս մասին Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանը և Հայաստանն ինչպիսի՞ ընդհանուր դիրքորոշում ունեն աֆղանական հարցի շուրջ։


"Մենք ողջունելու ենք և, սկբունքորեն, հարգելու ենք իրենց ապագայի վերաբերյալ Աֆղանստանի ժողովուրդի կայացրած որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին` որպես ՀԱՊԿ անդամ պետության, մենք կցանկանայինք հավաստիանալ, որ բոլոր տարածաշրջաններում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ երկայնքով, այդ թվում՝ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Աֆղանստանը, տիրի խաղաղություն և կայունություն։ Ուստի մենք նույնպես ջանքեր կգործադրենք արդեն սեպտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում, որպեսզի այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակված լինի",- ընդգծեց Արարատ Միրզոյանը։


 

Միրզոյանն ու Զասը քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ