9.04.2025
Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ համագործակցության զարգացումը
prev Նախորդ նորություն

ԱԺ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ընդդիմադիր պատգամավորը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 31-ին, արտահերթ նիստ է անցկացրել:


Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ էր ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Պապոյանը, քվոտայով նրա տեղակալ պետք է դառնար ընդդիմության ներկայացուցիչը: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն այդ պաշտոնում առաջադրել է Արթուր Խաչատրյանին։


Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծիկ Մինասյանը: Քվեարկության արդյունքում Խաչատրյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արայիկ Հարությունյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել տեսչական մարմնի ղեկավարությանը
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս