4.10.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահն այցելել է Բաքու
prev Նախորդ նորություն

Միրզոյանը հայտարարել է ԼՂ հարցով Բաքվի կողմից պայմանավորվածությունները չկատարելու մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է «Լուրերի դաշնային գործակալությունը»:


Հայ դիվանագետը հայտարարել է, որ Ադրբեջանն անտեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ պայմանագրի կետերի կատարումը:


Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով, որը չի կատարում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:


«Մեր տարածաշրջանում կայունությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավական լարված իրավիճակ, և դա նշանակալի մասով կանխորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ։ Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, որը ձեռք է բերվել [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի] անձնական ջանքերով», - ասել է նա։


Նա նաև նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը հանդիսանում է Երևանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցն ու տնտեսական գործընկերը։


Միրզոյանն ընդգծել է, որ սա իր առաջին արտասահմանյան այցն է որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար, ինչը զարմանալի չէ։


«Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը։ Այդ կապակցությամբ ես կցանկանայի հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս կառուցել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի, «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի հիման վրա», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է «Սպուտնիկ»-ը:


Հարկ է նշել, որ Միրզոյանը Մոսկվա է ժամանել երկօրյա աշխատանքային այցով։ Սա նրա առաջին այցն է Ռուսաստան՝ որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար։ Բացի Լավրովի հետ շփումներից, դիվանագետը պատրաստվում է հանդիպել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Միրզոյանին նշանակել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Հրամանագիրը ստորագրվել է օգոստոսի 19-ին։

Ռուսաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակներ կմատակարարի Հայաստան. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում