24.11.2024
ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում բարդություններ կան. ՀՀ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Նման դասընթացների կարիք կա. Ռուսական տունը Սյունիքի համար նախագծի մեկնարկ է տվել

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղի է ունեցել սահմանամերձ հաայնքներում աշխատող ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման արարողությունը, որը կազմակերպել է Ռուսական տունը Երևանում (Հայաստանում Ռոսսոտրուդնիչետվո): Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ, գնդապետ Արա Դավթյանը:


Ալեքսանդր Մամիկոնյանը կարևորեց այս իրադարձությունը Հայաստանի այս ռազմավարական տարածաշրջանի համար։


«Մեր ոստիկանությունը նման դասընթացների կարիք ունի։ Շատ կարեւոր է բարձրացնել գիտելիքների մակարդակը ոստիկաններին, նրանց հնարավորություն տալ ավելի խորն է ուսումնասիրել ռուսաց լեզուն, որպեսզի նրանք կարողանան ազատ շփվել», - ասել է Սյունիքի մարզի ոստիկանապետը:


Իր հերթին Երևանում ռուսական տան Սյունիքի նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը, որպես դասընթացների ղեկավար, նշեց ոչ թե պարզապես կարևորությունը, այլ այդ նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունը: «Ոստիկանները ստիպված են նաև շփվել ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, ուստի ռուսաց լեզվի իմացությունն անհրաժեշտ է», - ասաց Լյուդմիլա Աղախանյանը:


Ավելի վաղ Հայաստանի ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Արաբյանն արդեն հայտնել էր Երեւանում ռուսական տան հետ համագործակցության ակտիվացման մասին:


«Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպում ՀՀ ոստիկանության Սյունիքի եւ Շիրակի մարզային վարչության ծառայողների համար։ Սրանք ռուսաց լեզվի առաջին դասընթացները չեն, եւ ես հույս ունեմ, որ ոչ վերջինը։ Մենք բոլորս գիտենք, որ գիտելիքը ուժ է, իսկ լեզուների տիրապետումը զորություն է։ Ուստի ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությանը և անձամբ նրա ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին՝ ՀՀ ոստիկանությանը աջակցելու համար և հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հետագայում ևս ամենայն աջակցություն կցուցաբերի կրթա-լուսավորչական նախագծերում», - նշել է Ալեքսանդր Արաբյանը: