23.11.2024
Կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց
prev Նախորդ նորություն

Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված

ԱԱԾ-ն այսօր առավոտյան հանդես էր եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը գիշերը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, աշխատանք է իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։


ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ տվյալ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են, որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված:


"Հատվածը մոտավորապես 5-6 կմ է, հստակ այս պահին չեմ կարող ասել, բայց բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա: Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաև Սիսիանից ուղղորդվում են, որ անցնեն շրջանցիկ ճանապարհով",- տեղեկացրել է նա: