24.11.2024
ՌԴ-ն Աֆղանստանից տարհանում է Ռուսաստանի, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի 500 քաղաքացիների
prev Նախորդ նորություն

Իսրայելի վարչապետը բացահայտել է Իրանի դեմ կոալիցիայի ստեղծման ծրագրի մանրամասները

Իսրայելը մտադիր է աշխատել արաբական երկրների կոալիցիայի ստեղծման ուղղությամբ, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը the New York Times թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Վարչապետի խոսքով՝ օգոստոսի 26-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ նա նոր ռազմավարական տեսլական կներկայացնի այդ հարցի վերաբերյալ: «Այն, ինչ մենք պետք է անենք, ինչով մենք զբաղվում ենք, դա ռացիոնալ արաբական երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն է, որը մեզ հետ միասին հակահարված կտա և կարգելափակի այդ էքսպանսիան», - ասել է նա:


Ինչպես նշում է հրատարակությունը, Բենեթը չի մանրամասնել այդ ծրագրերը:


Ավելի վաղ Բենեթը Թել Ավիվում ընդունել էր ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսին։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանին, ինչպես նաև հետախուզության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։