24.11.2024
Ռուստամ Բադասյանն խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են ՏՏ-ի ոլորտի նախագծեր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:


Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր: