25.11.2024
Հայ մարզիկները կմեկնեն Ռուսաստան՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը սահմանի Գեղարքունիքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:


Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: