26.04.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք. մահացել է 9 մարդ
prev Նախորդ նորություն

Արցախյան պատերազմների մասնակիցների համար տեխնոլոգիական անվճար դասընթացներ կանցկացվեն

Շարունակվում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով դասընթացների հայտագրման գործընթացը։


Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:


Բոլոր ուղղություններով դասընթացներն արդեն մեկնարկել են, ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 2291 մարդ։


Կրթական ուղղություններն անվճար հասանելի են արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը:


Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 4500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ:


Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։


Դասընթացների հայտերի ընդունման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ edu.hti.am կայքում:


 


 


 


 


 


 

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան
Հաջորդ նորություն next