25.11.2024
Կառավարությունը 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին
prev Նախորդ նորություն

Երևանից դուրս. կառավարությունը փոխում է եկամատահարկի հետ վերադարձի ծրագիրը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանափակումներ կիրառել հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման համար եկմատային հարկի հետ վերադարձի մեթոդաբանությունում: Նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը:


Նախարարը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման համար եկամտային հարկի հետ վերադարձի մեթոդաբանությունում տեղի է ունենալու փոփոխություններ` այն ստանալով տարածքային և սոցալական ուղղվածություն։


«Այսպիսով հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման համար եկամտային հարկի հետ վերադարձի արտոնությունը Երևան քաղաքում մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը աստիճանաբար կդադարի գործել», - ասաց նա։


Ըստ նախագծի՝


ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,


բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում,


գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ երրորդ գոտում,


դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Երևան քաղաքում։


Նախարար Խաչատրյանը կառավարության նիստին նաև ներկայացրեց ծրագրի վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի՝ 2015-2017-ին ծրագրի նոր շահառուներն են եղել տարեկան շուրջ 800 մարդ, իսկ 2018-2019-ին՝ տարեկան շուրջ 2 000, իսկ 2020-ին՝ ավելի քան 5 000 շահառու։


2020-ին հատկացումներն անցել են 13 մլրդ դրամը, իսկ այս տարվա վերջին կկազմեն 21 մլրդ դրամ, շահառուների քանակը հասել է 20 000-ի։ Ըստ կառավարության անդամի՝ ներկայում Երևանից դուրս բնակարանաշինությունն աննշան է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. «Առ այսօր կառուցապատված ընդհանուր բնակարաններում եկամտային հարկի արտոնեության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է, մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առ այսօր նախագիծը թույլ է տվել, որ բնակարաշինությունը կենտրոնանա Երևանում, իսկ նոր փոփոխությունը կնպաստի տարածքային ապակենտրոնացմանը։