24.11.2024
Գյումրու օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ
prev Նախորդ նորություն

ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից միայն երկուսը հնարավոր է գլխավորեն կին պատգամավորներ

ԱԺ խմբակցություններն իրենց թեկնածուներին են առաջադրել մնացած 9 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում:


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հաջորդ թեկնածուներին է առաջադրել:


ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով;


ՔՊ խմբակցության անդամ Գեւորգ Պապոյան՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողով;


ՔՊ խմբակցության անդամ Վահե Ղալումյան՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողով;


ՔՊ խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյան՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ սփյուռքի հարցերի հանձնաժողով;


ՔՊ խմբակցության անդամ Արման Եղոյան՝ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով;


ՔՊ խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյան՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողով;


ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյան՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողով:


Հակառակ կանխատեսումների՝ ՔՊ խմբակցության անդամներ Արսեն Թորոսյանը (առողջապահության նախկին նախարար) և Զարուհի Բատոյանը (աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար) իշխող մեծամասնության կողմից չեն առաջադրվել գլխադասային հանձնաժողովների նախագահների։


Իշխող խմբակցության երեք թեկնածուները՝ Նարեկ Զեյնալյանը, Արման Եղոյանը, Վահե Ղալումյանը, 7-րդ գումարման խորհրդարանում նուն հանձնաժողովներն են գլխավորել։


«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյան՝ ԱԺ տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով;


«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյան՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողով:


Նշենք, որ այսօր պատգամավորները քննարկել են «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի թեկնածությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նախօրեին քննարկվել են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ անդամ Վլադիմիր Վարդանյանի եւ ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունները պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Ընտրվելու պարագայում 12 մշտական հանձնաժողովներից առաջադրումների արդյունքում միայն երկուսը կգլխավորեն կին պատգամավորներ: