22.04.2025
Փրկարարները ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել
prev Նախորդ նորություն

Ստանիսլավ Զասը Երևանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ-ի գոտում իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է՝ ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:


Օգոստոսի 9-10-ը պլանավորված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:


Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:


 

Գյումրիում հայտնաբերվել են ՊՆ զինածառայողի ու նրա կնոջ դիերը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան