19.02.2026
Այրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ մոտ ժամանակներում հանդիպմանհույս ունի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,


Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։


Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։


Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։


Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։


Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»։


 

Թուրքմենստանում բարձր են գնահատում ՀՀ հետ հարաբերությունները. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան