26.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի դիրքերում. վիրավորում է ստացել 3 հայ զինծառայող
prev Նախորդ նորություն

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն:


Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:


2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1615 աճյուն: