30.09.2023
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում ուժեղացված ծառայության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

Գորիսում հուլիսի 14-ի գիշերը ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:


ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ մարզպետի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։


Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:


 

Կորոնավիրուսի տարածման թվերն աճում են. կառավարությունը զգուշացնում է
Հաջորդ նորություն next
 Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին
29.09.2023
Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին