14.10.2024
Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը
prev Նախորդ նորություն

«Լևադա-կենտրոն». Ռուսաստանցիների 22%-ը Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես չի լսել

Ռուսաստանի ոչ բոլոր քաղաքացիները գիտեն հայերի և հրեաների ոչնչացման մասին: Դա պարզել է «Լևադա-կենտրոնը»: Հարցման մասնակիցների մեկ տասներորդը կարծում է, որ երկու ժողովրդների ոչնչացման մասին պատմությունները» զգալիորեն չափազանցված են: «Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցների 50%-ն է համարում, որ 1914-1923թթ. Թուրքիայում ոչնչացրել են հայերին: 13%-ն այդ գնահատականը «չափազանցված է» համարում, 22%-ը Հայոց ցեղասպանության մասին ընդհանրապես չի լսել, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել:

«Լևադա-կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը կարծում է, որ քաղաքացիները պատրաստ չեն խորանալու հետխորհրդային տարածքում իրենց դաշնակցի «պատմության ծանր բեռի մեջ»: «Եթե ինչ-որ մեկը մի բան չգիտի, դա, հավանաբար, առավելապես դպրոցական կրթության խնդիր է»,-ասել է ՌԳԱ Ռուսական պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Ժուրավլյովը: Հրեաների բնաջնջման մասին ռուսաստանցիները գիտեն պատմության դպրոցական դասագրքերից:

«Հայոց ցեղասպանության մասին հարցն ավելի բարդ է»,-ասել է Ժուրավլյովը, քանի որ «մնում է վիճահարույց ու սուր, որի պատճառով Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս չունեն դիվանագիտական հարաբերություններ»:

ՌԴ քաղաքացիների 69%-ն է վստահ, որ Գերմանիայում և գրավյալ երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միտումնավոր ոչնչացրել են հրեաներին:

«Այդպես են պատասխանում սովորական մարդիկ: Հակասեմականությունը դեռ չի վերացել, թեև դա ամենասուր խնդիրը չէ: Հրեաներն իրենք են հրահրել, շատ են խոսում` կենցաղային մակարդակով գերակշռում է այս կարծիքը»,-ասել է «Լևադա-կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը, հայտնում է «Կոմերսանտը»:
Պեսկով. Առաջիկա բանակցությունները բավականին բարդ են լինելու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ