Հիմա ո՞վ է «коньюктурщик». Արման Աբովյանը թարմացնում է Զատուլինի հիշողությունը
ԱԺ արդեն նախորդ գումարման "Բարգավաճ Հայաստան" խմբակցության քարտուղար Արման Աբովյանը արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը.
«Լսեցի Կոնստանտին Զատուլինի կարծիքը այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեությունը ԱԺ-ում ոչ այդքան ընդդիմադիր էր և ենթարկվում էր օրվա «коньюктура»-ին ( սա հենց իր խոսքերն են), և «նոր» ընդդիմությունը կլինի ավելի վճռական։
«Նոր» ընդդիմության մասով առայժմ բան չեմ կարող ասել, սակայն հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել, քանզի, ըստ երևույթի, նա մոռացել է, թե ինչպես ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, օր ու արև չէր տալիս իշխանություններին, կամ միգուցե հիշեցնե՞մ թե ինչպես մենք բոլորս և հատկապես պարոն Ծառուկյանը շարունակական ենթարկվում էինք զանգվածային քաղաքական հետապնդումների, թե կարող է Զատուլինը մոռացե՞լ է, թե ինչպես Ծառուկյանը իր սկզբունքները չդավաճանելով՝ գնաց բանտ։
Եվ ամենակարևորը՝ մինչև էս վերջերս պարոն Զատուլինի մոտ երբեք չի եղել կասկած Ծառուկյանի սկզբունքայնության մեջ, ինչը հենց Զատուլինը բազմաթիվ անգամ ընգծել է, մեկ էլ հիմա իր մոտ նոր կարծիքներ են առաջացել, քանզի, ըստ երևույթի, «коньюктура» է փոխվել։
Հ՞ն, պարոն Զատուլին, հիմա ո՞վ է «коньюктурщик»»,- գրել է Աբովյանը Facebook-ի իր էջում։
Նշենք, որ ասուլիսում Զատուլինը, մասնավորապես, ասել էր, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընդդիմության, առաջին հերթին՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի», Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, որպես ընդդիմություն, շատ ավելի կոշտ կդսրևորի իրեն իշխանությունների հանդեպ:
«Այստեղ շատ բան կախված է անհատականություններից, և, բացի այդ, Քոչարյանը Ծառուկյան չէ», - ասել էր ռուս պատգամավորը: